ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Դուք ռմբակոծում եք հիվանդանոցները, խաղաղ բնակիչներին կասետային և ֆոսֆորային ռումբերով․ դրանք արձանագրել են #BBC-ի թղթակիցներն Ստեփանակերտում»․ #BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին
13:35, 09.11.2020 | mamul.am
24305 | 0

BBC-ի թղթակից Օրլա Հերինն Ալիևի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ներկայացրել է փաստեր, որոնք Ալիևը չի կարողացել մեկնաբանել և ստիպված որակել է որպես «ֆեյք նյուզ»։

Հերինն Ստեփանակերտում BBC-ի թղթակիցների կողմից արձանագրված փաստերն է ներկայացրել․ «Նրանք Ստեփանակերտում են եղել հոկտեմբերի 1-3-ը։ Նրանք հանկարծակի գնդակոծություններին ներկա են եղել։ Հարված է հասցվել բուժհաստատություններին, ավերվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել են ԱԹՍ-ներ, գնդակոծություններ։

Այս ամենը շշուկներ չեն։ Այս ապացույցները տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասել է Հերին։

«Ես կասկածում եմ այդ ապացույցներին։ Դրանք ֆեյք նորություններ են»,- ասել է Ալիևը։

Լրագրողի այն հարցին, թե «դուք մեղավոր չե՞ք կարող լինել, և բոլորը կեղծ տեղեկատվությո՞ւն է»։

Ալիևը պատասխանել է․ «Բացարձակապես»։

Նա նաև մերժել է Human Rights Watch-ի՝ խաղաղ բնակիչների դեմ կիրառված կասետային ռումբերի վերաբերյալ ապացույցները։

- Մենք չենք կիրառել դրանք։ Դա ֆեյք նորություն է։

- Բոլորը ֆեյք նորություննե՞ր են։

- Իհարկե, ինչո՞ւ ոչ։

«Դուք ռմբակոծում եք հիվանդանոցները, խաղաղ բնակիչներին կասետային և ֆոսֆորային ռումբերով․ դրանք արձանագրել են #BBC-ի թղթակիցներն Ստեփանակերտում»․ #BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր