ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը». Ժոզեպ Բորել
14:15, 11.11.2020 | mamul.am
8457 | 0

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ։

«Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որն ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, թույլ կտա կանխել մարդկային հետագա կորուստները և հնարավոր է քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այժմ կայուն կարգավորում ապահովելու համար անհրաժեշտ կլինեն բանակցություններ։ Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ձևաչափին և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ զարգացման համար համաձայնագրերի իրականացման ջանքերին»,- ասել է Բորելը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր