ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին»․ Կանադայի ԱԳ նախարար
12:45, 12.11.2020 | mamul.am
9771 | 0

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է արել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա այն հրապարակել է Twitter-ի իր էջում։

«Ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատումը: Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու համաձայնության պայմաններն ու հետևանքները։ Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, ում հետ ամուր կապեր ունենք»,- գրել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։

«Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեն մշտապես՝ առանց հապաղելու։

Ինչպես նշել ենք նախկինում՝ Թուրքիան պետք է հակամարտությունից դուրս մնա։

Ես մշտական կապի մեջ եմ եղել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչպես այս դժվարին պահին Կանադան կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, ում հետ մենք կիսում են ամուր մարդկային կապեր ու արժեքներ։

Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ մշտական ու խաղաղ կարգավորման հասնելու համար՝ հայտարարված հրադադարից հետո ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր