ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
22:50, 14.11.2020 | mamul.am
14864 | 1

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ Հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների կատարման գործնական դրույթները, հաղորդում է Կրեմլի կայքը:

«Գոհունակություն է հայտնվել հրադադարի ռեժիմի պահպանման փաստի կապակցությամբ, և շփման գծում իրավիճակը բավական հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ Հայտարարության համաձայն Ադրբեջանին վերադարձվող շրջաններում քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր են գտնվում: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի անվտանգության և բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ հասկանում է խնդիրը և ասել է, որ ադրբեջանական կողմը այդպես էլ գործելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր