ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Սենատոր Մենենդեսը կոչ է արել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին
10:50, 18.11.2020 | mamul.am
9035 | 1

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը կոչ է արել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին։ «Մենք պետք է հստակ իրազեկենք Անկարային, Բաքվին և Մոսկվային, որ Հայաստանի վրա ճնշումը արևելյան և արևմտյան սահմաններից չի հանդուրժվելու»,- հայտարարել է նա:

«Սենատոր Մենենդեսի կոչը կրկնում է հայկական վեհաժողովի կոչը Միացյալ Նահանգներին` վերահաստատելու իր ղեկավարությունը տարածաշրջանում` լուծելու աճող հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի՝ 6 շաբաթ տևած ռազմական հարձակումների հետևանքով»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում և ողջունում ենք սենատոր Մենենդեսին՝ Հայաստանի և Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության և հայ ժողովրդին օգնելու համար 100 մլն դոլար հատկացնելու կոչի համար»,- հավելել է Արդունին:

Սենատոր Մենենդեսը կոչ է արել 100 միլիոն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել հայ ժողովրդին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր