ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Թուրքիան սիրիացի վարձկաններին առաջարկում է բնակություն հաստատել Արցախի` Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում․ #SOHR
13:50, 19.11.2020 | mamul.am
19319 | 0

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը բացահայտել է, որ թուրքական հետախուզությունը, Թուրքիային հավատարիմ 2 ահաբեկչական խմբավորումների՝ «Սուլթան Մուրադի» և «Սուլեյման Շահի» առաջնորդներին, առաջարկել է բնակություն հաստատել Արցախի` Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում։ Փոխանցում է infoteka24-ը։
Աֆրինում ու Հյուսիսային Սիրիայի քաղաքներում հավաքագրված և Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի գրոհայինների թիվը հասնում է 4000-ի։ Նրանք վերահսկվում են թուրքական բանակի և թուրքամետ աշխարհազորայինների կողմից։ Զինյալները հավաքվել և վերապատրաստվել են Թուրքիայի տարածքում գտնվող հատուկ ճամբարներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր