ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պուտինն սպասում է Ղարաբաղում խնդիրների լուծման համար ֆինանսական օգնության մասին զեկույցին
22:00, 20.11.2020 | mamul.am
8051 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն սպասում է Ֆինանսների նախարարության առաջարկներին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման ֆինանսական ապահովման վերաբերյալ։

Տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը զեկուցել է, որ Հայաստանի գործընկերների հետ շփումների ընթացքում «աջակցություն ցուցաբերելու դիմումներ են եղել, առաջին հերթին, այն քաղաքացիների համար, որոնք անօթևան են մնացել»:

«Մենք պատրաստում ենք առաջարկություններ, այդ առաջարկները ձեզ առանձին կզեկուցվեն, և մենք պատրաստ կլինենք ֆինանսական ոլորտում համագործակցել մեր գործընկերների հետ»,- ասել է ֆինանսների նախարարը:

«Լավ։ Երբ մշակեք դրան, ինձ առանձին կզեկուցեք»,-հանձնարարել Է Պուտինը։

Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծմանն ուղղված քննարկվող միջոցների համար պետք է լինի ֆինանսական աջակցություն։ Այդ կապակցությամբ Պուտինը Ֆինանսների նախարարությանը խնդրել է բոլոր գերատեսչությունների հետ աշխատել այդ թեմաների, ինչպես նաև այն հարցերը շուրջ, որոնք կարող են առաջանալ մոտ ապագայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր