Ռուսաստանը հավելյալ սահմանապահ զորքեր կտեղակայի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսօր ասել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ղարաբաղյան հարցով ՌԴ նախագահ Պուտինի հրավիրած խորհրդակցության ժամանակ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման մասին ընդունված որոշումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումները, ինչպես նաև հայկական կողմի խնդրանքը` Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ ուժեր կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանին»,- հայտնել է ԱԴԾ ղեկավարը: Բորտնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն այդ կապակցությամբ տեղեկացված է, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է: |