ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին». Հենրիխ Մխիթարյան
18:40, 22.11.2020 | mamul.am
9361 | 0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր քաջերը երբեք չեն մեռնում

Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին... Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման ծառայությամբ հարգելու ենք մեր զոհված հերոսներին: 44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցաբերել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:

Դուք հավերժ կապրեք մեր մեջ...

Մենք աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար: Մեր բացարձակ երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն:

Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու իր սիրելի որդիների վիշտը:
Մենք պետք է կենտրոնացած ու իրազեկ լինենք, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ավելի լավ աշխարհ, խաղաղության աշխարհ ստեղծենք մեր երիտասարդների համար, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր