ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության ավելի ցայտուն օրինակ»․ Գոհար Մելոյան
08:25, 23.11.2020 | mamul.am
4113 | 0

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք:
Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստանի Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ:
Ավելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաև Հայաստանից ավելի քան 50 միլիարդ դոլլարի պատճառված վնասի հատուցում պահանջելու վերաբերյալ Իլհամ Ալիևի մտադրության իրականացման և դրա միջազգայնացման շրջանակներում:
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները նման այցեր էին կազմակերպել նաև դեպի Գյանջա և Բարդա քաղաքներ:
Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանություններն այս ընթացքում:
Որևէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թե՝
1. ինչո՞ւ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետներին, ռազմական կցորդներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին չեն ներկայացվել մեր կողմից գերեվարված երկու սիրիացի վարձկանները,
2. ինչո՞ւ Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների համար չի կազմակերպվել որևէ այց դեպի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ և Վարդենիս քաղաք, ինչպես նաև ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականորեն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում,
3. բացառությամբ Մարդու իրավուքների պաշտպանի և իր աշխատակազմի փայլուն աշխատանքի, արդյո՞ք որևէ պետական մարմին Հայաստանում հավատարամագրված դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրել է գերեվարված և մահացած ՀՀ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների գործած վայրագությունները:
Այսօր հրապարակվեց ևս մեկ տեսաձայնագրություն, որում Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում:
Արդյո՞ք առկա է անպաշտպանության, ազգային խայտառակության և ամոթի ավելի ցայտուն օրինակ:
Որտե՞ղ են և որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները:
Եվ այդ ընթացքում Կառավարության շենքում հանդիպում են ԱԶԳԱԴԱՎ ԴԱՎԱՃԱՆԸ և նրա խամաճիկը՝ ԱԶԳԱԴԱՎ ԾԱՂՐԱԾՈՒՆ:
Այս նկարը ՀՀ պատմության մեջ պետք է մտնի, որպես՝ դավաճանության, ամոթի, անհեռատեսության և տկարամտության պատկեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր