ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իշխանության սխալականության արդյունքում կբախվենք հետևյալ ծանր իրողություններին». Ս. Սարգսյան
18:05, 23.11.2020 | mamul.am
4027 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ:
1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ:
2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն:
3. Մենք այլևս չենք կարող դիրքավորվել որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում:
4. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում:
5. Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ:
6. Հայաստանն այլևս չի դիտարկվելու` որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն:
7. Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:
8. Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ:
Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր