ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
««Կոլցո» օպերացիայի համար Կրեմլին արդարացնող այս անձնավորությունն արշավ է սկսել Արցախի անկախության ճանաչման դեմ». Հ. Խուրշուդյան
10:35, 23.11.2020 | mamul.am
6303 | 0

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Բռնվեք։ Դավիթ Բաբայանն անհանգիստ է, որ Արևմուտքի կողմից Արցախի ճանաչման սկսված գործընթացը կարող է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Արցախում, ինչը, ըստ նրա, չի կարելի թույլ տալ։ Օրերս «Կոլցո» օպերացիայի համար Կրեմլին արդարացնող այս անձնավորությունը հիմա էլ, փաստորեն, արշավ է սկսել Արցախի անկախության ճանաչման դեմ։
Առավել հավանական է, որ սա ավելի շատ Արցախում իշխանության համար սպասվող պայքարում որոշ ուժերի - Կրեմլին առավել հպատակ լինելու երդումների շարքից է և նա չի արտահայտում Արցախի իշխանությունների տեսակետը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր