ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Զոհրաբ Մնացականյանն աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից
12:35, 23.11.2020 | mamul.am
7008 | 0

Mediaport թելեգրամյան ալիքը գրում է. «ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից. ԱՂԲՅՈւՐ

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստնից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նյու Յորք): Ուշագրավ է, որ խայտառակ պարտության պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապես իրենց ընտանիքների բարեկեցության և անվտանգության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր