Worldometers-ի տվյալներով՝ նոյեմբերի 23-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 59 002 157 է: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 12 589 088 մարդ։ Հաջորդը Հնդկաստանն է (9 140 312) ու Բրազիլիան (6 071 401)։ Մահացու դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 262 701 մարդ։ Ամենաանբարենպաստ տարածաշրջանների եռյակում են Բրազիլիան (169 197) և Հնդկաստանը (133 773): Վերջին 1 օրում Ռուսաստանում հայտնաբերվել է 25 173 նոր դեպք։ Արձանագրվել է 361 մահվան ելք։ |