ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Փաշինյանը, նրա կինը, Ստյոպա Սաֆարյանը». Գառնիկ Իսագուլյան
13:50, 23.11.2020 | mamul.am
25671 | 1

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը թուրքերից, ազերիներից ստացել էին 48 միլիոն դոլար: «Այսինքն` հեղափոխությունն արվել էր բացառապես ադրբեջանական փողերով ու այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Փաշինյանը, նրա կինը, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը և բազմաթիվ պատգամավորներ: Այսինքն` ՀՀ-ում հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով»,- ասաց Իսագուլյանը: Նրա խոսքով` դրա մասին իմացել են ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, երրորդ գլխավոր վարչության պետ Շահումյանը. «Հասկանալի է, որ այդ մարդիկ, իմանալով հանդերձ, ոչինչ անել չէին կարող, որովհետև դրա գլխին կանգնած էր Ն. Փաշինյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր