ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Էրեխեքին տվել ենք Տոնոյանին, թող գա, պատասխան տա»․ անհայտ կորած զինվորի ծնող
14:25, 23.11.2020 | mamul.am
2815 | 0

«Էրեխեքին տվել ենք Տոնոյանին, թող գա, պատասխան տա»,- ասացին Պաշտպանության նախարարությունում հավաքված անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ պահանջելով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

«Ի՞նքն ա էսքան պատերազմական վիճակը ղեկավարել, թող ինքն էլ գա, պատասխան տա։ Նոր նախարարն ասում ա՝ ես ընդամենը երկու օր եմ եկել, ոչ մի բանի ծանոթ չեմ․․․ Մի երկու-երեք ամիս պետք ա, որ ինքը ծանոթանա, թե Հայաստանում ինչ ա կատարվել»,- ասաց ծնողներից մեկը։ «Տոնոյանը ոչ մի սպայի չկանչեց, մեղադրանք չներկայացրեց։ Եթե պաշտոնից ազատվում ա, չի նշանակում պատասխանատվությունից էլ ա ազատվում։ Ամեն մեկն ինչ-որ հանցագործություն անի, պաշտոնից դուրս գա, պատասխանատվությունից ազատվի՞, կարող ա հեսա Ամերիկայում դեսպան լինի․․․»,- նկատեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր