ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պատմության մեջ ամենամեծ պարտություն գրանցողը հերոսի կոչում է ստանում». Գ. Իսագուլյան
15:50, 23.11.2020 | mamul.am
9496 | 1

5-րդ կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը, որ պատմության մեջ ամենամեծ պարտությունն է գրանցել, հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչում է ստանում, իսկ օրեր առաջ` նախարար, այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: «Հարավային ճակատը պարտությունը կրել է հատկապես Փիլոյանի պատճառով: Մարդ, որը չունի բարձրագույն կրթություն, ով գրանցել է պարտություն, ով տվել է տեխնիկայի ու զորքի ամենամեծ կորուստը, հանկարծ ՀՀ նախագահի կողմից հերոսի կոչում է ստանում»: Կրկին անդրադառնալով պատերազմական գործողությունների կառավարման թեմային` Իսագուլյանն ասել է. «Հոկտեմբերի 19-ի, լույս 20-ի գիշերը, երբ Պուտինը խոսել է լակած, քաշած, իրա մամլո խոսնակի ու Լենա Նազարյանի հետ անհասկանալի վիճակում գտնվող Փաշինյանի հետ, այդ նույն օրն Աննա Հակոբյանն ու Սամվել Բաբայանը Արցախի բունկերներում չգիտեմ ինչ էին անում, բայց ղեկավարում էին նաև բանակն ու մարտերը: Նիկոլը, կայֆի տակ, մերժել է Պուտինի առաջարկը: Խնդրում եմ հատուկ ծառայություններին` ստուգել այդ օրերին Փաշինյանի արած զանգերը` Աննա Հակոբյանին, Սամվել Բաբայանին և մյուսներին, պարզել` որտե՞ղ են նրանք գտնվել, ի՞նչ վիճակում են եղել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր