ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կրեմլը տեղեկացրել է, թե երբ Պուտինը կշնորհավորի Բայդենին
15:35, 23.11.2020 | mamul.am
4578 | 0

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի՝ միայն Միացյալ Նահանգներում ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարումից հետո։ Նա նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները պետք է ճանաչի ԱՄՆ ներկայիս ղեկավարը: «Նախ պետք է հայտարարվի արդեն ընտրված նախագահը։ Եվ, ըստ էության, գործող նախագահը պետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, և պետք է ավարտվեն դատական հայցերը։ Միայն դրանից հետո արդեն պաշտոնապես կամփոփվեն արդյունքները։ Սակայն ակնհայտ է, որ դա դեռ տեղի չի ունեցել»,- հայտարարել է Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր