ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«26 տարի շարունակ թշնամին ավելի շատ ձգտեց դեպի Արցախ, քան՝ մենք». Էդգար Էլբակյան
16:50, 23.11.2020 | mamul.am
2901 | 0

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորանոր հանձնվող հողեր. ով ինչ է անում Արցախի համար:

  • Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ կորզել։ Մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, Մռավի («Եղնիկներ») ուղղությամբ, հարավային ռազմաճակատում թշնամին «դե մենք մի մոմենտ ստե մտել էինք» թյուրքական հին ու բարի հիմնավորմամբ փորձել է տիրանալ Շոշ գյուղին, Մխիթարաշենը մնացել է մեզ, բայց «Զոնտիկներ» իջնելն անհնար է դարձված թշնամու կողմից և այսպես շարունակ։
  • Իսկ պատճառն այն է, որ 26 տարի շարունակ իրենք ավելի շատ ձգտեցին դեպի Արցախ, քան՝ մենք։ Պատճառն այն է, որ այս օրերին իրենց կողմից գործում է կուռ պետություն, իսկ մեր կողմից՝ Աստված գիտի, թե ինչ։ Որովհետև մեր կողմում պետական այրերը, համարելով, որ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն», մտածում են միմիայն սեփական իշխանությունը պահելու ուղղությամբ՝ այդ նպատակով հենց այս օրերին փակ հանդիպումներ ունենալով տարբեր շահերի խմբերի, հասարակության տարբեր շրջանակների հետ և վերջիններիս կենդանի աջակցությունն ստանալու համար վախեցնելով, որ «մե՛զ պաշտպանեք, թե չէ ռոբասերժաքոչապիցցայակերները որ եկան, ձեզնից են լուծելու պարտության վրեժը»։
  • Երեկ շատերը հավանել էին գրառմանս միջի աստվածաշնչային մեջբերումները։ Դե, այս դեպքում էլ տեղին է Երեմիայի մարգարեության 21-րդ գլխի 14-րդ համարը․ «Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կպատժեմ ձեզ, կրակ կվառեմ ձեր անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը (Եվ արարից այցելութիւն ի վերայ ձեր ըստ չարութեան գնացից ձերոց, և վառեցից զհուր յանտառս նորա և կերիցէ շուրջ զնովաւ զամենայն)»…»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր