ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ի դաշնակից որևէ երկիր երբևէ նման խայտառակ կապիտուլյացիայի ենթարկվե՞լ է». Վահագն Ավագյան
17:05, 23.11.2020 | mamul.am
3943 | 4

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի դաշնակից որևէ երկիր երբևէ նման խայտառակ կապիտուլյացիայի ենթարկվե՞լ է:

Էլ չեմ խոսում ռազմավարական դաշնակից։ Երբևէ ԱՄՆ-ի դաշնակից ժողովրդի նման նվաստացումների ենթարկե՞լ են: Երբևէ ԱՄՆ-ն իր դաշնակցի թշնամուն զինել է, որ իր դաշնակցին կապիտուլիացիայի ենթարկեն և ժողովրդին նման կերպ նվաստացնե՞ն:

ԱՄՆ-ն չի անկրկնելի ու բացառիկ, այլ Ռուսաստանն է, որ իր դաշնակիցներին ձգտում է ոչնչացնել ու կլանել։ Դա է տարբերությունը։ Հայությունը կվերանա, բայց այս հասարակ բանը չի հասկանա...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր