ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԿԳՄՍ՝ արդեն նախկին նախարար Արայիկ Հարութունյանը գրառում է կատարել
18:50, 23.11.2020 | mamul.am
15530 | 3

ՀՀ ԿԳՄՍ՝ արդեն նախկին նախարար Արայիկ Հարութունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`
-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,

-Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,

-Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,

-Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:

Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:

Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր