ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
1 օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական. #RIA
19:45, 23.11.2020 | mamul.am
3707 | 0

1 օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, ընդհանուր առմամբ խաղաղապահների ուղեկցությամբ բնակության վայր է վերադարձել ավելի քան 11 հազար բնակիչ, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը։ 1 օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով: Ընդամենը 2020թ. նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների ուղեցությամբ նախկին բնակության վայրեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր