ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Պուտինն օրենք է ստորագրել առանց արտահանման մաքսատուրքի Հայաստան նավթային խեժի մատակարարումը նախատեսող արձանագրության վավերացման մասին
20:15, 23.11.2020 | mamul.am
14964 | 0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք «Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2013թ․-ի դեկտեմբերի 2-ին կնքված համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության վավերացման մասին»։
Դաշնային օրենքը Պետական Դումայի կողմից ընդունվել էր 2020թ․-ի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնային խորհրդի կողմից հաստատվել էր 2020թ․-ի նոյեմբերի 18-ին:
Ավելի վաղ Պուտինն օրենք էր ստորագրել Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին` չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից պակաս օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, ջեռուցման մազութ, նավթային հեղուկ պարաֆինի արտահանման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր