Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.31, EUR 629.40, RUB 7.04, GBP 706.73
-3 °C, -6 °C ... -2 °C Վաղը`-5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու». Լենա Նազարյան
20:45, 23.11.2020

Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանևրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաև Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլևս փոփոխման ենթակա չէր, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր և ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին և ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու և իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու և անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող և զրկում նաև ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր