Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.31, EUR 629.40, RUB 7.04, GBP 706.73
-3 °C, -7 °C ... -3 °C Վաղը`-5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Էս պահից պիտի գնան կորած, գերեվարված, զոհված երեխաների գործերով»․ մանրամասներ՝ վարչապետի հետ հանդիպումից
23:10, 23.11.2020

«Վարչապետը մեզ տեղեկացրեց, որ Էսօրվանից, հենց էս պահից պիտի գնան կորած, գերեվարված, զոհված երեխաների գործերով։ Յուրաքանչյուր տարածքի վրա աշխատում են, մինչև դեկտեմբերի 1-ն ամեն ինչ պարզ կլինի: Մինչև տարածքները հանձնելը բոլոր զինծառայողներին պիտի դուրս բերեն»,- դուրս գալով Կառավարության շենքից՝ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ հավելով, որ այդ հարցերով արդեն աշխատում են։

Հարցին, թե ովքեր են աշխատում, ասաց մեր պաշտոնատար անձինք։ «Անուններ նշված չեն, ասացին, որ աշխատում են»։

Իսկ թե գոհ է վարչապետի հետ հանդիպումից, պատասխանեց՝ «շատ»։

Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում՝ Պաշտպանության նախարարությունից և Կառավարությունից պահանջելով պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են տարվում իրենց զավակներին գտնելու ուղղությամբ։

Այս պահին ծնողների մի մասը դեռևս կառավարության շենքում է։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր