ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կարմիր Խաչը 4 անգամ կմեծացնի իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
10:45, 24.11.2020 | mamul.am
4061 | 0

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ կազմի ավելացման մասին: Այս մասին նա հայտնել է РБК-ին տված հարցազրույցում։ «Մենք հասկացանք, որ հակամարտության բռնկումից հետո պետք է ավելին անենք։ Եթե մինչև պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆրանկ էր (10,96 մլն դոլար), ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆրանկ (49,31 մլն դոլար), այսինքն՝ մենք 4 անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 մարդ ուղարկել տարածաշրջան»,- պարբերականին հայտնել է Մաուրերը։

ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ Կարմիր Խաչը գրասենյակներ ունի Երևանում, Բաքվում, նաև կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են Ստեփանակերտ, նախատեսվում է բացել ևս 1-2 գրասենյակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր