ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին
11:55, 24.11.2020 | mamul.am
2685 | 0

Այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննությանը հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչաբաևը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը՝ հանձինս Կենտրոն վարչական շրջանի, գործել է ոչ իրավաչափ՝ տարբեր մեխանիզմներով խոչընդոտելով Քոչարյանի գրքի գովազդմանը:

Նշենք, որ «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի իրավատերը, դիմել էր Երևանի քաղաքապետարան վերոնշյալ գիրքը գովազդելու համար, սակայն մերժում ստանալուց հետո դիմել էր Վարչական դատարան։

Դատարանն այսօր ստացավ պատասխանող կողմից՝ Երևանի քաղաքապետարանից պահանջված ամբողջական փաստաթղթերը և գործի քննությունը համարեց ավարտված: Սույն գործով դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի14-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր