ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Առաջարկվեց Ամանորի միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը փոխանցել Ստեփանակերտի վերականգնման աշխատանքներին
12:15, 24.11.2020 | mamul.am
6735 | 0

Այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանն առաջարկեց Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամ գումարը վերաբաշխել պահուստային ֆոնդի վարչական մաս։
«Արդյունքում Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացան նպատակով Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից առաջարկում եմ հատկացնել 100 միլիոն դրամ»,- ասաց փոխքաղաքապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր