ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վստահ եմ` հրամանատարը զինվորներին թողել ա դիրքերում ու իր կաշին փրկել». անհետ կորած զինվորի հայր
13:25, 24.11.2020 | mamul.am
3186 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, մի քանի օր է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում պետական կառույցների մոտ:

Այսօր ակցիայի ժամանակ զինծառայողներից մեկի հայրը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր որդու հրամանատարի՝ Դավիթյան Լիպարիտի հետ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել՝ պարզելու համար, թե որտե՞ղ է իր որդին, սակայն ամեն անգամ ստացել է խուսափողական և իրար հակասող պատասխաններ. «Ես հինգ անգամ խոսել եմ այդ հրամանատարի հետ: Լիպարիտը տարբեր տեսակի հեքիաթներ է պատմում: Ես վստահ եմ՝ ինքը զինվորներին թողել ա դիրքերում, փախել ա: Որդիս Կողակ դիրքում էր: Եղել եմ Մարտունիում, երկար ժամանակ կանգնել եմ զորամասի դիմաց, մեզ ոչ մեկ չընդունեց: Զանգել եմ Լիպարիտին, ինքը մի օր մի բան ա ասում, մի օր՝ ուրիշ: Ես իր պատասխաններից հասակացա, որ ինքը, օգտվելով առիթից, որ զինվորները դիրքը պահում են, կաշին փրկել ա»,- ասաց անհետ կորած զինվորի հայրը:

Նրա խոսքով՝ իրեն հայտնել են, որ որդին զոհված է, սական նրա մարմինը ոչ ոք չի տեսել: Այժմ նրա ծառայած դիրքը Ադրբեջանի վերահսկողության տակ է և հնարավորություն չկա տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու:

Այժմ նա և ևս մեկ ծնող, ում որդին ծառայել է վերոնշյալ հրամանատարի մոտ, պահանջում են, որ ՊՆ հրավիրեն հրամանատարին, որ վերջինը հստակ պարզաբանում տա՝ ի՞նչ է եղել իրականում և որտե՞ղ են իրենց երեխաները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր