ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Անհետ կորած զինվորների հարազատները Ռուսաստանի դեսպանատան դիմաց են
13:40, 24.11.2020 | mamul.am
3304 | 0

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այժմ բողոքի ակցիան շարունակում են Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Նրանք խնդրում են ռուսական կողմի աջակցությունը, որպեսզի խաղաղապահները հնարավորություն ստանան որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ:

Նրանք տեղում նամակ գրեցին, որը պետք է ներկայացնեն ՌԴ դեսպանատուն, նամակին կից ներկայացվելու են նաև անհետ կորած զինծառայողների ծնողների ստորագրությունն ու նրանց տվյալները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր