ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Կորոնավիրուսը կսկսի նվազել». Պոպովա
14:25, 24.11.2020 | mamul.am
5908 | 0

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան կարծում է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի հեռանա մինչև գարուն, սակայն, հավանաբար, կսկսի նվազել, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ վարակն արդեն սեզոնային բնույթ է ստանում և սեզոնային այլ վիրուսների շարքում է։ Չնայած նկատվում է իրավիճակի կայունացում, նրա կարծիքով, կանխարգելման միջոցառումները թուլացնել չի կարելի:
«Ամենայն հավանականությամբ COVID-19-ը կգա ամեն տարի, այսինքն, այն կակտիվանա տարվա ցուրտ եղանակներին»,-ասել է Պոպովան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր