ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Թուրքիան սկսել է հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ». Վարուժան Գեղամյան
17:45, 24.11.2020 | mamul.am
3822 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Sky News-ի արաբական ծառայության տվյալներով Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքներն արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։
Եթե նայեք քարտեզին, կհասկանաք, թե ժողովրդագրական պատկերի փոփոխությունն ինչ է նշանակում. Հայաստանը և Արցախից մնացած հատվածն արևելքից ու հարավ-արևելքից շրջափակվում են նոր թյուրքերով, որոնց հովանավորն Անկարան է և որոնք պատրաստի զինյալներ են։ Սա պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանի, և թե՛ Վրաստանին։

Դե իսկ մեզ պիտի, որ սթափեցնի։ Եթե հասկացել եք մեր վրա կախված ֆիզիկական նոր վտանգը, ապա ժամանակն է պահանջելու կոմպետենտություն ու իրական քաղաքականություն, ոչ թե կրկես ու քաղաքականության իմիտիացիա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր