ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Բայդենը կարևոր նշանակումներ է կատարել». Հովսեփ Խուրշուդյան
14:50, 24.11.2020 | mamul.am
5345 | 0

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Բայդենը երեկ կարևոր նշանակումներ է արել։ ԱՄՆ պետքարտուղար կլինի Էնթնի Բլինքենը, ով հայտնի է Ֆրանսիայի հետ սերտ կապերով, Ֆրանկոֆոնյան շարժման անդամ է։ Այս նշանակումը միայն վերահաստատում է Բայդենի ադմինիստրացիայի մտադրությունը սերտացնել հարաբերությունները մայրցամաքային Եվրոպայի հետ։ Ընդհանրապես, Բայդենը, Օբամայի փոխնախագահ եղած ժամանակաշրջանում, կողմնակից էր ԵՄ-ի հետ համագործակցության և ՆԱՏՕ-ի դերի և ազդեցության մեծացմանը։ Իսկ Բլինքենը, երբ 2008-ին դարձավ նրա խորհրդականն արտաքին քաղաքական հարցերով, այս խնդրում անգամ ավելի արմատական էր և ի տարբերություն Բայդենի կողմ էր ԱՄՆ-ի անմիջական ներգրավմանը Լիբիայում և Սիրիայում։ Կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ դրական ազդեցություն կունենար Հայաստանի համար նման քաղաքական գծի հաղթանակը, որի արդյունքում Թուրքիան չէր կարողանա քիթը մտցնել մեզ համար կարևոր նշանակություն ստացած այս երկու երկրներ։

Ի դեպ, Էնթնի Բլինքենի պաշտոնավարման շրջանում էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ և ճնշմամբ կնքվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպիսի մեծ զայրույթ առաջացրեցին Ադրբեջանում և որոնք պետք է հիմք դառնային մեր երկրների հաշտեցման։ Մի խոսքով, նա քաջածանոթ է տարածաշրջանի խնդիրներին, և, կարծում եմ՝ կնպաստի ԱՄՆ ռազմաբազայի տեղակայմանը Վրաստանում, որն էապես կթուլացնի Թուրքիայի և Ռուսաստանի դերը տարածաշրջանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր