ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ստեղծված իրավիճակն ստիպում է հետաձգել նախագիծս». Սրբուհի Գրիգորյան
15:10, 24.11.2020 | mamul.am
2611 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես գիտեք գյուղական բնակավայրում ուսուցման որակի բարձրացման և ուսուցիչների պակասի խնդիրը լուծելու նպատակով շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը:

Սրանով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով եկամտային հարկը 2021-ի հունվարի 1-ից պետք է հաշվարկվեր 10 տոկոս դրույքաչափով:

Սա որոշակի չափով կավելացներ սահմանամերձ բնակավայրում աշխատող ուսուցիչների եկամուտները... Ստեղծված իրավիճակն ստիպում է ժամանակավորապես հետաձգել նախագիծս...

Դա կապված է սահմանամերձ բնակավայրերի ավելացման, հետպատերազմական շրջանում նաև այլ խնդիրների հետ... Ուզում եմ տեղեկացնել, որ կրթական խնդիրները մնում են իմ ուշադրության կենտրոնում, որովհետև համոզված եմ, որ կրթությունն է բոլոր ոլորտների աճի բազիսը...

Եթե մենք ունենանք որակյալ դպրոց, բուհ, կունենանք և՛ գերազանց պաշպանություն, և՛ լավ ու գործուն նախարարներ, և՛ լավ ու աշխատող պատգամավորներ, և՛ լավ ու հաղթող կառավարություն...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր