ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ նամակն այսօր կլինի ՌԴ կառավարությունում». անհետ կորածի հարազատ
15:55, 24.11.2020 | mamul.am
2120 | 0

Քիչ առաջ ՌԴ դեսպանատնից պատասխանեցին անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նամակ-խնդրագրին։ Այդ մասին հայտարարեց նամակը փոխանցող անհետ կորած զինծառայողի ծնողը, ում խոսքով՝ դեսպանատան ներկայացուցիչն ընթերցելուց հետո նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին հենց այսօր ընթացք կտրվի։ «Դեսպանատան ներկայացուցիչը խոստացավ, որ այն կփոխանցվի դեսպանին, որից հետո մի քանի ժամվա ընթացքում նամակ-խնդրագիրը կլինի ՌԴ կառավարության սեղանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր