ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ակնաբերդ գյուղն Ադրբեջանին չի հանձնվի. #FIP
16:20, 24.11.2020 | mamul.am
7055 | 0

Նոյեմբերի 21-ին կառավարությունը հրապարակել էր որոշում, որում ներկայացված է Արցախում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը։
Ցանկում ներառված է նաև Ակնաբերդ գյուղը, որը գտնվում է Մարտակերտի շրջանում, բայց վարչականորեն մտնում է Շահումյանի շրջանի մեջ։
Fip.am-ի հետ զրույցում Ակնաբերդի համայնքապետ Համլետ Սայիլյանը նշեց, որ, հավանաբար, վրիպակ է եղել, քանի որ գյուղը մնում է հայկական վերահսկողության տակ։
«Գյուղը Մարտակերտի վարչական տարածքում է, շուրջ բոլորն ամբողջությամբ Մարտակերտի գյուղերն են։ Շահումյանի շրջանն այստեղից է ստեղծվել, այդպես էլ մնացել է Շահումյանի շրջանի կազմի մեջ»,- ասաց համայնքապետը՝ բնակիչներին խորհուրդ տալով խուճապի չմատնվել և վերադառնալ գյուղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր