ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր կրկին կհանդիպեն վարչապետի հետ
16:50, 24.11.2020 | mamul.am
2035 | 0

Կառավարության շենքի մոտ գտնվող անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատներն այսօր կրկին կհանդիպեն վարչապետի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։ «Սպասում ենք հանդիպմանը, ուղղակի ծնողներով որոշում ենք՝ ովքերով ենք մտնելու ներս»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում են ստանալ նախորդ օրը բարձրացրած հարցերի պատասխանները։ «Ցուցակագրվել են մոտ 50 ծնող, բայց ուզում ենք քչով մտնենք, որ հարցերն ավելի հստակ բարձրացնենք»,- ասաց ծնողը՝ միաժամանակ նշելով, որ իրենք կողմ չեն ամենօրյա հանդիպումներին։ Նրա խոսքով՝ կարելի էր մեկ արդյունավետ հանդիպում կազմակերպել, ոչ թե մի քանի, որտեղ միայն խոստումներ կհնչեն։

Տեսանյութը՝ «Factor tv»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր