ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Անհետ կորածների մի զգալի մասը Ջաբրայիլում է եղել». Կարպիս Փաշոյան
17:10, 24.11.2020 | mamul.am
3934 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ անհետ կորածների մի զգալի մասը Ջաբրայիլում է եղել։ Հիշո՞ւմ եք պատերազմի սկզբնական փուլում հայկական զորքերը փորձ արեցին այդ ուղղությամբ հակահարձակման անցնել, ինչն ամբողջությամբ ձախողվեց։
Կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հակահարձակման այդ ապաշնորհ փորձը հետաքննության առարկա դարձնեն։ Այստեղ բազմաթիվ չպարզաբանված խնդիրներ կան։ Ո՞վ է հրաման տվել, ովքե՞ր են կազմել գործողության պլանը, արդյոք հաշվի առնվե՞լ են զորքի հնարավորություններն ու ռեսուրսները։ Թե՞ ինչպես մնացյալ իրավիճակներում, այս պարագայում նույնպես գերագույն հրամանատարը առաջնորդվել է սարդարապատյան հավատքով։
Ես զինվորական չեմ, բայց փաստերին հեռվից հետևելով ու ինչ-որ մանրամասների տիրապետելով, ենթադրում եմ, որ եթե մենք 19-րդ դարում ապրեինք, ապա այդ գործողության կազմակերպիչներն ու հրաման տվողները հավանաբար կդապարտվեին գնդակահարության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր