ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայրենի հողը թշնամուն հանձնեցինք, գերիների ու զոհերի վերադարձի ժամանակացույց չսահմանեցինք». Ն. Դիլբարյան
03:05, 25.11.2020 | mamul.am
2785 | 0

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենի հողը թշնամուն հանձնեցինք, գերիների ու զոհերի վերադարձի ժամանակացույց չսահմանեցինք, քարոզչական ճակատում էլ զիջում ենք։ Արտաքին քաղաքականության մեջ տեղապտույտ է։ Գոնե պետականորեն աջակցենք ՀՀ և Արցախի մարդու իրավունքի պաշտպաններին Ադրբեջանի պատերազմական հանցագործների ցուցակը և մեղադրականները պատրաստենք, չի կարելի հանձնվել, մեր դատն ուրիշը չի տանի։ Միջազգային ատյաններում պետք է Արցախյան պատերազմի հանցագործներին անուն առ անուն բացահայտել, քանի չի սառել անմեղ զոհերի արյունը, նրանց հոգիներն էլ հատուցում են պահանջում»։


Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր