Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.16, EUR 628.06, RUB 6.89, GBP 711.59
-6 °C, -3 °C ... +3 °C Վաղը`+4 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Չարեքտար գյուղը չի հանձնվում, բայց գյուղացիները վառել են իրենց տները․ ո՞վ է պատասխան տալու». Սամվել Մելիքսեթյան
00:30, 25.11.2020

Օգտատեր Սամվել Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չարեքտար գյուղը չի հանձնվում, բայց մեր կառավարության կողմից կազմած ցուցակում, երևի Աղդամի գյուղերի խայտառակ պատմությունից հետո, նշված ա։
Գյուղացիներն էլ, ցուցակը տեսնելուց հետո, սկսել են պատրաստվել տեղահանման, վառել իրենց տները, կառուցվող ահռելի դպրոցի կտուրը սկսել ապամոնտաժել և այլն։ Հետո պարզվել ա, որ գյուղը չի հանձնվում։ Նույնը, որքան որ կարելի է հասկանալ, Ականաբերդ գյուղի պարագայում ա։
Հիմա էս էշերից ո՞վ ա պատասխանելու մի ամբողջ գյուղի տների հրկիզման համար, գույքի կորստի և այլն։ Երևի կրթության նախարարն էր մեղավոր, կամ տնտեսության, որ պաշտոնից հանվել են։ Կամ գյուղացի՞ք են մեղավոր։ Բայց ոչ մի դեպքում գերագույն գլխավոր էշը։
Արդեն նորմալ արտահայտություններ չեն մնում, ուղղակի նայում ես ու փորձում հասկանալ, էլ սրանից էն կողմ հնարավոր էր ընկնել, ու ամեն անգամ նոր ապշեցուցիչ «բարձունքներ»»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր