ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Արցախում մեծ թվով քրդեր են բնակվում». Բրիտանիայի լրատվականի «նոր» գրոհը հայության և Արցախի դեմ. վերլուծություն
01:05, 25.11.2020 | mamul.am
7008 | 0

Վերլուծաբան Հարութ Արթին Առաքելյանը գրում է. «Բրիտանիայի լրատվականի «նոր» գրոհը Հայության և Արցախի դեմ

Բրիտանական «Sky News» լրատվության արաբական ծառայությունը լուր է տարածել առ այն, որ թուրքիան սիրիայից Արցախ է տեղափոխում արաբ և թուրքմեն ընտանիքներ, Արցախի ժողովրդագրությունը փոփոխելու նպատակով:

Բայց բրիտանական լրատվականը հիմնական լուրի տողատակում, փորձում է իր արաբալեզու լսարանին մատուցել նոր կեղծ տեղեկատվություն, որին մենք աչալրջությամբ պիտի հետևենք և հակափաստարկներով հանդես գանք:

Նախ կարդանք լուրը ամբողջությամբ..
«Թուրքական կասկածելի քայլերը Ղարաբաղում ...

Մասնավոր աղբյուրները «Sky News Arabia» - ին հայտնեցին, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի տարածք՝ դրանք բնակեցնելու համար այն տարածքներից, որտեղից հայկական ուժերը դուրս են եկել, որպեսզի տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն կատարվի:

Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, մի քանի շաբաթ տևած պատերազմի ընթացքում Հայաստանից բռնագրավեց տարածքը, որն ավարտվեց նախորդ շաբաթ կայացած համաձայնագրով, որը հանգեցրեց հայկական ուժերի հեռացմանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից:

Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան Ալ-Խաբուրին «Sky News Arabia» - ին ասաց, որ ինքը հաստատել է տեղեկատվությունը Թուրքիայի արդարության և զարգացման կառավարության կողմից սիրիական ընտանիքները Լեռնային Ղարաբաղի շրջան տեղափոխելու վերաբերյալ:

Ալ-Խաբուրին բացատրեց, որ դա արվում է Ղարաբաղում ժողովրդագրական փոփոխություն մտցնելու համար, որտեղ մեծ թվով քրդեր են բնակվում՝ բացատրելով, որ քրդերը տարածաշրջանը անվանում են «կարմիր Քուրդիստան»:

Նա ավելացրեց, որ ինքն ու իր վարչակազմը մշտական ​​կապի մեջ են քրդերի հետ, և իրենք համոզվել են, որ սիրիացի որոշ ընտանիքներ այնտեղ են ժամանել Թուրքիայի տարածքով:

Ալ-Խաբուրին նշեց, որ ժողովրդագրական փոփոխությունը Թուրքիայի կառավարության համար նոր մոտեցում չէ, քանի որ այն նախկինում կիրառել էր Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Աֆրին քաղաքում, որն այժմ ունի իր նախնական բնակիչների ընդամենը 7 տոկոսից պակաս, և նրանք ցանկանում են կրկնել այդ փորձը Ղարաբաղում:

Նա նշեց, որ «Կարմիր Քուրդիստանի Հանրապետությունը» Ադրբեջանի կառավարությանը պատկանող ինքնավար հանրապետություն էր, որը հիմնադրվել է Լենինի դարաշրջանի սկզբին՝ 1923 թ. Հուլիսի 7-ին և ողբերգական ավարտ է ունեցել 1929 թ. Ապրիլի 8-ին, իսկ կենտրոնը՝ Լաչինը, և ներառում էր Քելբաջար և Ղուբադլի քաղաքները, որոնք գտնվում են Արցախի տարածքում և որ գրավված են թուրքական բանակի և նրա վարձկանների կողմից»:

Ահաբեկչական խմբերի հետազոտող Լամար Արկանդին ասում է, որ Թուրքիայի կառավարությունն այժմ աշխատում է Սիրիայի հյուսիսարևելյան քաղաքներից, հատկապես Աֆրինից, սիրիական ընտանիքները Լեռնային Ղարաբաղի տարածք տեղափոխել՝ հայկական ուժերը այնտեղից դուրս բերելուց և տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո, որպեսզի իրականացվի ժողովրդագրական փոփոխություն, այն բանից հետո, երբ նրանց խոստացվեց ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն:

Արկանդին ավելացրեց, որ Հայաստանից անջատումը սատարող Թուրքիան Արցախի գրավումից հետո կանցնի երկրորդ քայլին, որը թուրք զինվորներին ուղարկելով այնտեղ` ուղղակիորեն գրավելու համար, և արդեն երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանը հաստատեց, որ թուրք զինվորները ուղարկվեն այնտեղ:

Արկանդին նշել է, որ երրորդ քայլը թուրքմեն ընտանիքներին Ալ-Ռայ և Ազազ քաղաքներից և Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններից ուղարկելն ու այնտեղ բնակություն հաստատելն է, որպեսզի իրականացվի ժողովրդագրական փոփոխություն, ինչպես հիմա է տեղի ունենում Աֆրինում, և որ այս բնակավայրը պատրվակ լինի Թուրքիայի և Էրդողանի համար ռազմական միջամտության հարցում:

Եվ նա հավելեց. Իրոք, հյուսիսում գտնվող սիրիացի վարձկանների թուրքմենական ընտանիքները և արաբական որոշ ընտանիքներ սկսեցին ժամանել Արցախ, մեկ ամիս առաջ սիրիացի վարձկանների առաջին առաջապահների ժամանմամբ:

Հատկանշական է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև գոյություն ունի պատմական թշնամանք` հայկական կոտորածների ֆոնի վրա, որի ընթացքում 1.5 միլիոն հայ է սպանվել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում` 1915-1916 թվականներին:

Թուրքիան աջակցեց Ադրբեջանին` դիմակայելու Հայաստանին տարածաշրջանում պատերազմի ընթացքում ռազմական, քաղաքական և ԶԼՄ-ի ոլորտներում` նրան տրամադրելով զենքի և ռազմական փորձագետներ և «Բայրակտար» անօդաչու թռչող սարքեր և ուղարկելով սիրիացի վարձկաններին այնտեղ կռվելու համար»:

Գտա՞ք վերը նշած տողատակով հրամցվող ապատեղեկատվությունը:

Այո, խոսքս Արցախում «մեծ թվով քրդեր են բնակվում» և այն, որ ըստ քրդերի այն կոչվել է Կարմիր քուրդստան:

Թուրքերն ու բրիտանացիները, նույնպես պատերազմի ընթացքում անդադար կեղծ լուր էին տարածում, որ իբր քուրդական PKK զինյալները հայերի կողքին պատերազմում են ադրբեջանցիների դեմ:

Այդ լուրերը իրենց նպատակին չհասնելով, հիմա բրիտանական մամուլի արաբական ծառայությունը, փորձում է նոր մտայնություն ձևավորել արաբախոս լսարանի մոտ, անուղղակիորեն տարածելով այն տեսակետը, որ այն Արցախը, որի մասին խոսվում է, բնակեցված է մեծ թվով քրդերով և կրկին վերհիշեցնում են վեց տարի կյանք ունեցած (1923-1929 թ.թ.) Կարմիր քուրդստան հորջորջվող օկրուգի մասին:

Վերջին՝ 1989 թվականի մարդահամարի տվյալներով, ամբողջ Ադրբեջանում բնակվել են 12,000 քրդեր, իսկ 1992-ի դրությամբ Լաչինում և Քարվաճառում եղել են մի քանի հազարի հասնող ադրբեջանացած քրդախոսներ»:

Այս խնդրի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը գրել է. «Թուրքիան Արցախում կիրառում է Սիրիայում հաջողությամբ պսակված իր տեխնոլոգիաները, իսկ Հայաստանում դրան հակազդող քաղաքական որոշումներն առկախված են՝ իշխանությունն ամեն գնով պահելու և կառավարելու իմիտացիա ստեղծելու Փաշինյանի համառ ճիգերով, ուր էր թե նույնքան համառությամբ պայքարեր եռակողմ ստորագրությամբ «համաձայնության» յուրաքանչյուր հակահայկական կետի ու ժամկետի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր