ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իմ քայլի» երեկվա նիստում քննարկվել է երկրում ռազմական դրության հարցը․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
08:15, 25.11.2020 | mamul.am
4242 | 0

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից: Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քն­նարկվել են իմքայլականների՝ նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցու­թյունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեար­կությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ:

Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, և դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր