ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արցախում ինֆորմացիոն բլոկադա է․ պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է ինտերնետ և հեռախոսային կապը․ «Հրապարակ»
08:45, 25.11.2020 | mamul.am
2574 | 0

Պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ և հեռախոսային կապը։ Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ, միայն վատ ինտերնետային կապով են շփվում։

Պատկան մարմիններն անցած օրերին խոստացան շտկել խնդիրը, այդուհանդերձ, Արցախում համոզված են, որ խնդիրը ոչ միայն ենթակառուցվածքներն են, որոնք վնասվել են պատերազմի օրերին, այլև միտումնավոր ինֆորմացիոն բլոկադայի են ենթարկում Արցախի ժողովրդին, որպեսզի Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձություններին չկարողանան հետևել։

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում տարակուսանք է հայտնել՝ այդ ինչպե՞ս էր պատերազմի ամենաթեժ օրերին կապն անխափան աշխատում, իսկ հիմա՝ ոչ: Կամ՝ ինչպե՞ս է կառավարության շենքում կապը նորմալ, իսկ դրանից դուրս խափանումներով է աշխատում։

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր