ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած անհետ կորած զինվորների ծնողները գոհ չեն մնացել հանդիպումից․ «Ժողովուրդ»
08:50, 25.11.2020 | mamul.am
3044 | 0

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին՝ մեր տեղեկություններով, ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, և վարչապետը խոսել է նաև այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու այդպես ստացվեց:

Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյանը մանրամասնել է, թե այդ տարածքները, որ­տեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և այնտեղ կարող են որոնողական աշ­խատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ Փաշիևյանը նաև անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու համար:

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր