ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Ակնհայտ է, որ այս հարթակում մեր դիվանագիտությունը ևս տապալվել է». Հովսեփ Խուրշուդյան
09:20, 25.11.2020 | mamul.am
3839 | 0

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Նոր փաստեր եմ պարզում ինձ համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չարաբաստիկ նիստի կապակցությամբ։ Փաստորեն, ԱԽ մշտական անդամներից մեկից բացի (որի մասին ակնարկ եղավ Շավարշ Քոչարյանի կողմից), պատերազմը դադարեցնելու բանաձևին դեմ են եղել նաև ԱԽ յոթ ոչ մշտական անդամներ, որոնք եղել են Չմիավորման շարժման կազմակերպության անդամ երկրներ։ Այդ կազմակերպության նախագահն այս տարի Իլհամ Ալիևն է, բայց Հայաստանն էլ դիտորդ անդամ է։ Անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ այս հարթակում մեր դիվանագիտությունը ևս տապալվել է։ Անգործության թե ոչ-կոմպետենտության հեևւանքո՞վ։ Ո՞վ է տեղյակ, թե ով է ներկայացնում ՀՀ շահերը այդ կազմակերպությունում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր