ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը
15:15, 25.11.2020 | mamul.am
8182 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ նա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին: «Բացի այն, ինչ մենք ասել ենք երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ, ոչինչ չեմ կարող ավելացնել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, թե այլ երկրներ, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման գործում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր