ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ու ասում` ի՞նչ եղավ, սատանային բռնի՞ք, թե՞ չէ». Վանեցյան
15:50, 25.11.2020 | mamul.am
4543 | 0

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանրահավաքի ժամանակ իր աղմկահարույց հայտարարությանը` կապված Իջևանի ակցիաների հետ, ասաց. «Նիկոլ Փաշինյանը մի շատ լավ, չակերտավոր` լավ հատկություն ունի. նա իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս հրապարակային տվել է ապօրինի հրամաններ` այդ թվում ԱԱԾ-ին: Երբ կառավարության նիստին ասում է` հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին, գնա, գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի, դա ապօրինություն է: Երբ հանձնարարում է, որ ԱԱԾ-ն գնա, սատանա բռնի ու լկտիաբար, իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ ու ասում` ի՞նչ եղավ, սատանային բռնի՞ք, թե՞ չէ... Սրանով նա նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր