ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վաղարշակ Հարությունյանի քիթն Արցախյան պատերազմի տարիներին վառոդի հոտ չի առել»․ Հրանտ Բագրատյան
15:55, 25.11.2020 | mamul.am
3906 | 2

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմի ժամանակ սպաների խնդիր է եղել. գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ավելի վաղ վերացրել էր մոբիլիզացիոն ռեսուրսի զորամասերը, որի պատճառով զորահավաքի արդյունքում զինվորագրվածները չեն կարողացել ինչ-որ սպայի գլխավորությամբ գնալ և զբաղեցնել ինչ-ինչ դիրքեր։

Նա հայտարարեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը պետք է տար այնպիսի խորհուրդներ, որ չի տվել։ «Այսօր Վաղարշակ Հարությունյանը դարձել է պաշտպանության նախարար և իր կենսագրության մեջ նշում է, որ Արցախյան նախորդ պատերազմի վետերան է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրա քիթը վառոդի հոտ չի առել»,- այս մասին ասաց Հրանտ Բագրատյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր