ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ափալ-թափալ գործերը մենք դեռ չենք մարսել ռազմական դրության ժամանակ». Անդրանիկ Քոչարյան
18:50, 25.11.2020 | mamul.am
3812 | 0

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստին ռազմական դրությունը վերացնելու նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ Կառավարությունից պետք է պահանջեն հստակ ժամկետներ՝ վերոնշյալ հարցով խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնելու համար. «16 օր ժամանակ ուներ Կառավարությունն այդ խնդիրները լուծելու համար, բայց, կարծես թե, չեն գտել»,- ասաց նա՝ կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել, որպեսզի նախագիծը ներառվի ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:

Հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ լսելով իր գործընկերների կարծիքները, կարծում է, որ հարցը ունի լուծումներ. «Շատ կարճ ժամանակային սեգմենտում մենք պետք է կառավարությանը տանք հնարավորություն՝ ափալ-թափալ չլինելու: Ափալ-թափալի վերջը շառ ա հատկապես ռազմական գործում: Էդ ափալ-թափալները մենք դեռ չենք մարսել»,- ասաց Քոչարյանը՝ առաջարկելով հարցի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր