Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.26, EUR 628.49, RUB 6.86, GBP 707.79
-6 °C, -6 °C ... +1 °C Վաղը`+4 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ֆրանսիացիք գոռում են հայերի պատմական իրավունքների մասին, մերոնք՝ լռում». Դավիթ Գրիգորյան
20:40, 25.11.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք ավելի՞ հայ են, քան մենք:
Հենց հիմա ֆրանսիայի Սենատը քննարկում է Արցախի անկախության ընդունման բանաձևը։
ՀՀ ԱԺ-ում լռություն է։ Ֆրանսիացիք գոռում են ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին, մերոնք՝ լռում։ Ֆրանսիացիք գոռում են հայերի պատմական իրավունքների մասին, մերոնք՝ լռում։ Ֆրանսիացիք պահանջում են աշխարհից արդարություն մե՛ր համար, մերոնք՝ լռում։
Իմքայլականներ, մտեք խորհրդարան, գույքագրեք մեղադրանքները, սկսեք ուղարկել նամակներ միջազգային բոլոր կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, պետությունների կառավարություններին, դատարաններին։ Մի բան արե՛ք, իշխանություն եք։
Շարժվե՛ք, հա՛յ եք։ Պաշտպանե՛ք իմ, մե՛ր իրավունքները։ Սկսե՛ք պայքարել, գործեք, դռներ ջարդեք, պարտադրեք, կռիվ տվեք գոնե հիմա։ Պետություն ենք, ի վերջո։
Թե չեք կարող՝ ՀԵՌԱՑԵ՛Ք։
Տանուլ ենք տալիս անգամ տանուլ տալուց հետո։ Մի խայտառակեք մեզ աշխարհի առաջ։ Գործ արեք, գործե՛ք»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր